Էլեկտրոնային փոստի օգտագործումը ժուռնալիստիկայում

Էլեկտրոնային փոստ-ը (Էլ-փոստ) էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման միջոց է, նախատեսված մարդկանց օգտագործման համար: Նամակների փոխանցումը իրականացվում է ցանցի միջոցով (հատկապես ինտերնետի): Ուղարկողը ընտրում է հասցեատիրոջը և նամակները ուղարկում են հասցեատիրոջ էլեկտրոնային նամակների փոստարկղ: Էլեկտրոնային փոստ արտահայտությունը օգտագործվում է ոչ միայն նշելու որպես ծառայություն, այլ նաև նամակագրություն, իսկ իր անգլերեն հապավմամբ` e-mail/email (հապավումը` էլեկտրոնային mail) կամ mail:

     Էլեկտրոնային փոստը գոյություն ուներ ինտերնետից առաջ և իրենից ներկայացնում էր մի կարևոր գործիք: 1965-ին այն ձևավորվեց որպես հաղորդակցման միջոց համակարգիչ օգտագործողների միջև: SDC-ի Q32-ը, MIT-ի CTSS-ն էլեկտրոնային նամակագրության առաջին համակարգերն էին: Նրանք արագորեն տարածվեցին ցանցում` թույլ տալով օգտագործողներին նամակներ փոխանցել տարբեր համակարգիչների միջոցով:

     ARPANET ցանցն էլեկտրոնային փոստի զարգացման մեջ հսկայական նպաստ ունեցավ: Հաշվետվության մեջ նշված է, որ 1969-ին, ցանցի ստեղծումից հետո, տեղի ունեցավ միջհամակարգային նամակների փոխանցում: 1972-ին, Ռեյ Թոմլինսոնն առաջարկեց օգտագործել այս նշանը @` տարանջատելու համար օգտագործողի և մեքենայի անունը: Էլ-փոստի նրա առաջին ծրագրերը` SNDMSG և READMAIL-ը, կարևոր դերակատարում ունեցան էլեկտրոնային փոստի զարգացման մեջ, որոնք էլ իրենց ճանաչվածությունն ընդլայնեցին շնորհիվ  ARPANET –ի:    

     Ամենատարրական և հավանաբար կարևոր գործիք է էլ-փոստը (e-mail): Դրա միջոցով լրագրողները կարող են արագ և արդյունավետ կերպով հաղորդակցվել շատ մարդկանց հետ, անգամ առաքել տեսա-լսանյութեր և գրքի ձեռագրեր: Նրանք կարող են նաև չարաշահել այդ:

     Էլ-փոստը զարկ է տալիս մի երևույթի որտեղ ոմանք իրենց ազատ են զգում, վիրավորում, զրպարտում ու վնաս են հասցնում իրենց հաղորդագրություններով: Նրանք իրենց պաշտպանված են զգում պատասխանատվությունից: Թվում է, թե երիտասարդ լրագրողները դրան հակված են նույնքան, որքան մարդկանց ցանկացած այլ խումբ, երբեմն զայրանալով նորությունների հավանական աղբյուրներից` ակնկալվող տեղեկություններ չստանալու պատճառով: Ժուռնալիստներն այս միտումի դեմ պետք է միջոցներ ձեռք առնեն: Բանն այն է որ մարդկանց Էլ-փոստով կատվածահարելը ոչ միայն գռեհիկ է, այլև հարկ է հիշել, որ բոլոր հաղորդագրություններն ի վերջո պահպանվում են մի տեղ և կարող են վաղ թե ուշ օգտագործվել առաքողների դեմ, հավանաբար, նաև դատարանում:

     Էլ-փոստը շատ արագ դարձավ լրատվամիջոցների հզոր և անփոխարինելի օգնականը: Այլևայլ գործիքներին զուգահեռ, այն կապեր է հարթում ինչպես հանրային կապերի ծառայությունների, այնպես էլ լայն հասարակության հետ: Միևնույն ժամանակ նրա տեղը լրահավաքության գործընթացում դեռևս ճշգրտվելու կարիք ունի: Էլեկտրոնային հաղորդագրությունները Լրագրողներին թույլ է տալիս տանը` համակարգչի առջև, նստած իմանալ հասարակության կարծիքը այս կամ այն թեմայի վերաբերյալ: Հաճախ նաև լրագրողները էլեկտրոնային հաղորդագրություններում նոր նյութի գաղափարներ են գտնում:

     Էլ-փոստային հարցազրույցները մի շարք շահեկան կողմեր ունեն. նախ` այս դեպքում գրավոր վիճակում կարելի է ունենալ աղբյուրի պատասխանները, և ապա`այն արագ ու մատչելի կերպով հնարավորություն է տալիս հաղորդակցվել մեծ տարածությունների վրայով: Բայց կան նաև վտանգներ: Դրանցից ամենահիմնականը այն է, թե ինչպե՞ս է լրագրողը պարզելու պատասխանողի ով լինելը: Գոյություն ունեն ծառայություններ, որոնք թույլ են տալիս մարդկանց թաքցնել իրենց իսկական անունները:

     Էլ- փոստը թույլ է տալիս հանրությանը մեկնաբանել և կարծիք արտահայտել նորությունների և նյութերի շուրջ, ուղիղ կապ հաստատել լրագրողների հետ, և դա վիթխարի քայլ է ժուռնալիստների և հանրության միջև եղած պատնեշը չեզոքացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ինչպես ժուռնալիստիկայի նոր այլ կողմեր սա նույնպես զգուշավոր մոտեցում է պահանջում:

     Էլեկտրոնային հաղորդագրությունների օգտակար հավաքատեղի կարող են լինել այն տեղերը, որոնց հաճախ մարդիկ կոչում են զրուցարաններ (chatroom) կամ հաղորդագրությունների վահանակներ (message board): Մարդիկ կարող են հաղորդագրություններ զետեղել ցանցում ազատորեն կազմակերպված բազմաթիվ նման ֆորումներում, կարդալ այն, ինչ ուրիշներն են զետեղել, և ձեռք բերել համապատասխան կարծիք խնդրո առարկայի մասին: Սակայն մի մոռացեք, որ եթե դուք գրություն եք զետեղում ինտերնետում այն կարող է մնալ այնտեղ բազում տարիներ, այնպես որ` զգույշ եղեք:

   Փոստային առաքումների ցանկերը (mailing lists) հրաշալի, ահավոր գայթակղիչ, մսխիչ, ժամանակ խնայող, ժամանակ ծախսող միջոցներ են, ցանկացած արժեքավոր և անարժեք որևէ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ամենահայտնի էլեկտրոնային առաքումներն են Listserv-ները, ինչը 1986 թ. մշակված համապատասխան ծրագրի անվանումն է: Այս ծրագիրը հեշտացնում է Էլ- փոստային հաղորդագրության առաքումը մի խումբ մարդկանց, ովքեր բաժանորդագրված են տվյալ խմբին: Կան նաև այլ ծրագրեր, օրինակ` Listproc-ը և Majordomo-ն: Այս առաքումների ցանկերը, փաստորեն, էլ-փոստի միջոցով միմյանց հետ հաղորդակցվող մարդկանց խմբեր են: Փոստային ցանկերի պատճառով հազվադեպ չեն այն դեպքերը, երբ լրագրողները հանդիպում են վատ օրինակների, կեղծիքների և անորակ աղբյուրների:    

Комментариев: 9

Без заголовка

Комментариев: 0

ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ ՎԿԱՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

/>/>/>/>/>/>/>

/>/>/>/>/>/>/>

  />/>/>/>/>/>/>

Հայաստանը աշխարհին հայտնի է իր հնադարյան մշակույթով և հարուստ պատմությամբ: Մինչև այսօր էլ Հայաստանը հնէաբաններին ուրախացնում է նորանոր գտածոներով, որոնք մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար:

  Մեր հայրենիքի դարավոր անցյալի վկաները համարվում են ոչ միայն հնագետների գտածոները, այլ նաև մեր անցյալի կենդանի վկաները` հին եկեղեցիներ, հուշարձանները, խաչքարերը: Որոնցից շատերը այժմ գտնվում են բարձիթողի վրճակում. եկեղեղեցիները չեն գործում, չեն վերանորոգվում,  խաչքարերն օգտագործվում են որպես շինանյութ և աստճանաբար այդ պատմական հուշարձանները, անհետևողականության մատնվելով, վերածվում են ավերակների:    


           

Комментариев: 0
вк накрутка
LiannaMnoyan
LiannaMnoyan
Было на сайте никогда
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья